Նախագծի նպատակը
1. ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
2. բառարանից օգտվելու հմտությունների մշակում
3. բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն
Բառարանների տեսակները.
Բառարանները դասակարգվում են ըստ`
Ըստ բառաքանակի կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։
Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, տեղեկատու բառարան։
Հայկազեան բառարան
Հայկազեան բառարանը համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը, որը լույս է տեսել 1749 թվականին, չնայած բառարանի կազմումը տևել է ուղիղ կես դար։ Հիսուն տարիների ընթացքում բառարանի հեղինակները ` Գաբրիել Ավետիքյանը, Խաչատուր Սյուրմելյանը և Մկրտիչ Ավերգյանը Մխիթարյան միաբանության մատենադարանում գտնվող մոտ 1000 ձեռագրերի ուսումնասիրության արդյունքում կազմեցին բառարանը, որը ինչպես գրված է ներմուծությունում, կազմված է 12 ձեռագիր հատորներից (109 հազար բառ)։
Բայց, ամբողջ ձեռագրի հրատարակության ծախսերն այնքան մեծ էին, որը ստիպված եղան բառարանը համառոտել մինչև երկու հատոր (51 հազար բառ)։
Վահան Տերյան «Հայ գրականության գալիք օրը»
Տերյանը այս հոդվածում վերլուծում է այդ ժամանակվա հայ հասարակարգը։ Հոդվածում Տերյանը սուր քննադատության է ենթարկում հայ ծխական մտավորականությունը։ Ըստ Տերյանի՝ ծխական մտավորականությունը «զավթել է» հայ հասարակությունը և կարգարվորում դրա բոլոր ոլորտները, սահմանափակելով մարդկանց մտածողությունը։ Տերյանը այդ դեպքում գրել է կոնկրետ հայ գրականության խնդիրների մասին, բայց իմ կարծիքով մտածողության սահմանափակումը բոլոր ոլորտների համար է խնդիր։ Բոլոր ժամանակներում կառավարող էլիտաններին շահավետ չի եղել կրթել զարգացած և ազատ մտածելակերպով սերունդ։ Նրանց հարկավոր է կառավարելի և ենթարկող մարդկային ամբոխ, որը չունի ոչ մի մտածողություն, նույնիսկ սամհամափակ։
Խնդիրը կա նաև հիմա։ Պետությունը անկախությունից հետո չկարողացավ կրթել զարգացած սերունդ, ինչի պատճառով մեր գիտությունը և մշակույթը չեն զարգանում, կարելի է ասել լռիվ անհետացել են։ Ներկայիս Հայաստանի հասարակությունը նյութապաշտ ամբոխ է, որը առաջնորդվում է «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքով։ Նրանց համար գոյություն չունի ազգային միտք, նրանք ցանկություն չունեն պայքարելու այս պետության համար։ Իսկ մնացած մտածող մարդիկ ստիպված լքում են երկիրը, քանի որ արտասահմանում նրանց գնահատում են։
Հովհաննես Թումանյան «Մեծ ցավը»
Ինչպես շատ է պատահում հայ գրողների պարագայում՝ Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածում նկարագրված խնդիրները նույնպես արդիական են մինչ օրս։ Չճանաչելով մեր լեզուն, պատմությունը, գրականությունը և նույնիսկ մեզ մենք փորձում ենք միասնական ազգ լինեն։
Իմ կարծիքով, այս դեպքում խնդիրը մենակ մեր չիմացության մեջ չէ։ Շատ ազգեր, չունենալով վերը նշվածներից ոչ մի բան, վերջ ի վերջո կարողանում են կառուցել կայուն պետություն։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները։ Պետություն, որը հիմա աշխարհի քաղաքական, գիտական և մշակույթային կենտրոնն է, ստեղծվել է եվրոպացի փախստականների կողմից, որոնք չունեին իրար հետ ոչ մի կապ։ Այդ փախստականները ունեին միասնական միտք և նպատակ՝ անկախանալ։ Մեր խնդիրը հենց դրանում է, ներկա պահին մենք չունենք ազգային միտք, որի շուրջ պետք է հավաքվենք և միասին ձգենտք դրան։ Այդ մտքի բացակայության պատճառով մենք ոչ թե ազգ ենք, այլ ազգաբնակչություն։
Ավետիք Իսահակյան «Հայրենի հողը»․ հարցաշար
Ավետիք Իսահակյան «Հայրենի հողը» լեգենդը
1. Ինչ է լեգենդը (մտաբերել այլ լեգենդներ)
Լեգենդը բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին:
2. Համեմատել հերոսներին և նրանց արարքները
Լեգենդի գլխավոր հերոսը` զորավարը, դասական հերոս է հայկական գրականության համար։ Զորավարը հայրենասեր է, քաջ, խիզախ։ Իսկ թագավորը և զորակալը դասական վատ հերոսներ են։ Երկուսն էլ նախանձում էին զորավարի հաջողություններին, ինչի պատճառով հետո պատժվեցին։
3. Վերլուծել լեգենդը, գտնել գաղափարին առնչվող հատվածները
Նախագիծ. Տերյանական օրեր
Բանաստեղծական շարքեր
1. Մթնշաղի անուրջներ
Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։
2. Գիշեր և հուշեր
Գրել է 1908-1911 թվականներին։ Ընդգրկում է 41 բանաստեղծություն։
3. Ոսկի հեքիաթ
Գրել է 1908-1911 թվականներին՝ «Գիշեր և հուշերին» զուգահեռ։ Այս շարքն ընդգրկում է 50 բանաստեղծություն։
4. Վերադարձ
Շարքի մեջ մտնող բանաստեղծությունները գրված են 10-ական թվականներին, գերազանցապես Վ. Տերյանի կյանքի և գործունեության պետերբուրգյան շրջանում (1913-1917թթ.):
5. Ոսկե շղթա
6. Երկիր Նաիրի
գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։
7. Կատվի դրախտ
Գրել է 1916-1917 թվականներին։
Մոնտեսորիի մանկավարժության համակարգը
Այս այլընտրանքային մանկավարժական համակարգի հեղինակը իտալացի մանկավարժ և բժշկուհի Մարիա Մոնտեսորին։ Իր առաջարկած համակարգը տարբերվում է դասական մանկավարժության համակարգից:
Համակարգը յուրահատուկ է նրանով, որ երեխային տալիս է լիովին ընտրության ազատ իրավունք։ Երեխան կարող է ընտրել ինչ առարկա է ուզում ուսումնասիրել, իրենց զբաղմունքները։ Առարկանների ազատ ընտրությունը շատ պետք է, հատկապես ավագ դպրոցում, որտեղ շատերը արդեն ընտրել էն իրենց ոլորտը և ավելի շատ ժամանակ պետք է ծախսել այն առարկանների վրա, որոնք իրենց հետո պետք կլինեն համալսարանում։ Օրինակ մեր կրթահամալիրի ավագ դպրոցում կարելի է ասել աշխատում ենք Մոնտեսորիի համակարգով, թեկուզ միքիչ ձևափոխված։ Ամեն մեկս կազմում ենք մեր ուսումնական պլանը, ընտրում ենք ընտրության դասընթացները, սպորտաձևը։
Չնայած, որ Մոնտեսորիի համակարգը իմ համար ընդունելի է
, այս համակարգը պետք է գործի միայն Ավագ դպրոցում, իսկ կրտսեր և միջին դպրոցներում շարժվել ավելի դասական համակարգով, որովհետև այդ տարիքում երեխան դեռ վերջնական չի որոշել իր ապագա ոլորտը և անհընդատ մտափոխվում է։ Դրա պատճառով իմ կարծիքով այդ տարիքում երեխանները պետք է սովորեն ընդհանուր ուսումնական պլանով և ծրագրով։
Հարցաշար
Գործնական քերականություն
Վարժություններ
1․ Պարզի փոխակերպե՛ք տրված բարդ ստորադասական նախադասությունները:
1. Շուտով կնորոգեն այն ճանապարհը, որն ավերվել է հեղեղից։
Շուտով կնորոգվի հեղեղից ավերված ճանապարհը։
2. Այդ ամենը կկարողանաք կատարել այն դեպքում, եթե ամբողջ օրն աշխատեք։
Այդ ամենը կկարողանաք կատարել միայն ամբողջ օրը աշխատելով։
3. Երբ անձրևը դադարեց, զբոսայգին լցվեց մարդկանցով։
Անձրևը դադարելուց հետո այգին լցվեց մարդկանցով։
4. Գիտնականը ցանկանում էր ավարտել աշխատանքը, որ մեկնի գիտաժողովի։
Գիտնականը ավարտում էր աշխատանքը, որ մեկնի գիտաժողովի։
5. Ընթերցեցին նրանց անունները, ովքեր հաղթել էին նկարչության մրցույթում։
Ընթերցեցին նկարչության մրցույթում հաղթածների անունները։
6. Պարզվեց, որ այդ ապրանքները լավ որակ ունեն։
Պարզվեց, որ ապրանքները լավ որակի են։
7. Ծաղիկները, որոնք դրված էին ծաղկամանում, արդեն թոշնել էին։
Ծաղկամանում դրված ծաղիկները թոշնել էին։
8. Ձայնը, որը լսվում էր բակից, ծանոթ թվաց։
Բակից լսվող ձայնը ծանոթ թվաց։
9. Եթե մեքենան ճանապարհին չխափանվեր, երեկոյան կհասնեին քաղաք։
10. Գրքերը, որոնք հանձնարարել էր ուսուցիչը, շատ հետաքրքիր էին։
Ուսուցչի հանձնարարած գրքերը շատ հետաքրքիր էին։
2․ Բարդ ստորադասականի փոխակերպե՛ք տրված պարզ նախադասությունները։
1. Նոր կառուցված շենքը շատ գեղեցիկ էր։
Շենքը, որը նոր էր կառուցվել, շատ գեղեցիկ էր։
2. Այգում զբոսնելիս հանդիպեց ընկերոջը։
Հանդիպեցի ընկերոջս, երբ զբոսնում էի այգում։
3. Ձորի միջով ոլոր-մոլոր հոսող գետը գարնանը վարարում էր։
Գետը, որը ձորով ոլոր-մոլոր հոսում, գարնանը վարարում է։
4. Երկար ժամանակ չարչարվում էր հաջողության հասնելու համար։
Հաջողությանը հասնելու համար նա երկար ժամանակ չարչարվում էր։
5. Առավոտից տեղացող ձյունը ծածկել էր ամեն ինչ։
Ձյունը, որ առավոտից տեղում էր, ծածկել էր ամեն ինչ։
6. Պահապանները, տեսնելով մոտեցող մարդկանց, բացեցին դարպասը։
7. Եղանակի վատ լինելու պատճառով թռիչքը հետաձգվեց։
Թռիչքը հետաձգվեց եղանակային վատ պայմանների պատճառով։
8. Բոլորին հայտնի էր նրա՝ լավ բժիշկ լինելը։
9. Լսվում էին բակում խաղացող երեխաների ձայները։
Լսվում էին բակում երեխանների ձայները, որոնք խաղում էին բակում։
10. Այգում աշխատելիս մի կճուճ գտավ։
Աշխատակիցը այգում աշխատելու ժամանակ գտավ մի կճուճ։
Գործնական քերականություն
Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ
ա/ ալոճ, ակնակապիճ, աղձատել, աղջամուղջ, աճպարար, գեղ-կական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ
(կավե գավաթ), քրքի…:
բ/ աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բա…կոն, գաղթօջախ, գաղ… (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հոր…որ…ել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնյուն, մրջյուն, շի…ուկ, ող…ագուրվել, անընդմեջ, պ-նանք (զարդարանք), պ-րանք(նազանք), քուր…:
գ/ առաջնորդ, գոճի, դաճել, եղջերու, երկարա…իտ, զեղ…ել, զիջել, զղ…ալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ըն…աքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալի…, լա…վարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք),կտրի… (քաջ), հառաչանք, առնչվել, միջամտել, միջավայր, միջօրե, նախ…իր (կոտորած), տարեվերջ, ուռ…անալ, ուռ…ել, խո-կոր:
դ/ առջև, ար-աորս, ամբողջ, առաջնորդ, առէ…, բարեհա…, դար…նագույն, խառնի…աղան… (խայտաբղետ), խո…կոր, խրճիթ, ծխամոր…, կառ…ել, կարիչ, կ…ղակ, կ…մթել, կնչիթ, կո…կել, կոր…ել, կռ…իկ, հար…, ճան…, ճղ…իմ, մահջակալ, մա…կալ, մար…ան, մեջբերում, մեղք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղ… (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:
Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, ա-բասիր, ա-բարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամբողջ, ամփոփել, ինքնա-փոփ, համբույր, ճամփա, ը-պանակ, ա-բավ, ամբար, ա-բիծ, ըմբոստ, ըմբռնել, բա-բեր, ա-բարբառ, ը-բոշխնել, Մանվել, Սամվել, ամփույթ, ա-բարյացակամ, ճամփորդ, ա-բերրի, ճամբար, բամբասել, բա-սարկու, ճամպրուկ, ա-պաճույճ, շամփուր, սիմֆոնիա, ամպրոպ, անպատճառ, բանվոր, ա-պշող, ամպայման, ա-բարիշտ, ամբարտավան, թմբուկ:
Շտեմանարային աշխատանք
Հարցաշար
Գործնական աշխատանք
1։ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային
շրջանի զարգացման փուլերը։
1. գրաբար (5-9-րդ դդ.), միջին հայերեն (10-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրերը)
2. գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.), աշխարհաբար (17-րդ
դարիցմինչև մեր օրերը)
3. գրաբար (5-10-րդ դդ.), միջին հայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդ
դարից մինչև մեր օրերը)
4. գրաբար (5-12-րդ դդ.), միջին հայերեն (13-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրեր)
2։ Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:
1. իբերակովկասյան
2. դրավիդյան
3. հնդեվրոպական
4. ֆիննաուգրական
3։ Գրերի ստեղծումից հետո հայերենը զարգացման քանի՞
փուլ է անցել:
1. հինգ
2. չորս
3. երեք
4. երկու
1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամ….,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործուն, դղ….կ, ծննդ….ն, կղզ…կ, մշակ….թ, անասնաբ….ժ, մեղվաբ….ծ,
համբույր, եղջույր, թ….աման, սառուցյալ, նյութ, ձ….թ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։
3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։
4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
դազգահ: