Իմ բառարանը. Նախագիծ

Նախագծի նպատակը 1. ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ 2. բառարանից օգտվելու հմտությունների մշակում 3. բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն Բառարանների տեսակները. Բառարանները դասակարգվում են ըստ` Ըստ բառաքանակի կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։ Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, տեղեկատու բառարան։

Հայկազեան բառարան

Հայկազեան բառարանը համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը, որը լույս է տեսել 1749 թվականին, չնայած բառարանի կազմումը տևել է ուղիղ կես դար։ Հիսուն տարիների ընթացքում բառարանի հեղինակները ` Գաբրիել Ավետիքյանը, Խաչատուր Սյուրմելյանը և Մկրտիչ Ավերգյանը Մխիթարյան միաբանության մատենադարանում գտնվող մոտ 1000 ձեռագրերի ուսումնասիրության արդյունքում կազմեցին բառարանը, որը ինչպես գրված է ներմուծությունում, կազմված է 12 ձեռագիր …

Վահան Տերյան «Հայ գրականության գալիք օրը»

Տերյանը այս հոդվածում վերլուծում է այդ ժամանակվա հայ հասարակարգը։ Հոդվածում Տերյանը սուր քննադատության է ենթարկում հայ ծխական մտավորականությունը։ Ըստ Տերյանի՝ ծխական մտավորականությունը «զավթել է» հայ հասարակությունը և կարգարվորում դրա բոլոր ոլորտները, սահմանափակելով մարդկանց մտածողությունը։ Տերյանը այդ դեպքում գրել է կոնկրետ հայ գրականության խնդիրների մասին, բայց իմ կարծիքով մտածողության սահմանափակումը բոլոր ոլորտների համար է խնդիր։ Բոլոր …

Հովհաննես Թումանյան «Մեծ ցավը»

Ինչպես շատ է պատահում հայ գրողների պարագայում՝ Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածում նկարագրված խնդիրները նույնպես արդիական են մինչ օրս։ Չճանաչելով մեր լեզուն, պատմությունը, գրականությունը և նույնիսկ մեզ մենք փորձում ենք միասնական ազգ լինեն։ Իմ կարծիքով, այս դեպքում խնդիրը մենակ մեր չիմացության մեջ չէ։ Շատ ազգեր, չունենալով վերը նշվածներից ոչ մի բան, վերջ ի վերջո կարողանում են …

Ավետիք Իսահակյան «Հայրենի հողը»․ հարցաշար

Ավետիք Իսահակյան «Հայրենի հողը» լեգենդը 1. Ինչ է լեգենդը (մտաբերել այլ լեգենդներ) Լեգենդը բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին: 2. Համեմատել հերոսներին և նրանց արարքները Լեգենդի գլխավոր հերոսը` զորավարը, դասական հերոս է հայկական գրականության համար։ Զորավարը հայրենասեր է, քաջ, խիզախ։ Իսկ թագավորը և զորակալը դասական վատ …

Նախագիծ. Տերյանական օրեր

Բանաստեղծական շարքեր 1. Մթնշաղի անուրջներ Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։ 2. Գիշեր և հուշեր Գրել է 1908-1911 թվականներին։ Ընդգրկում է 41 բանաստեղծություն։ 3. Ոսկի հեքիաթ Գրել է 1908-1911 թվականներին՝ «Գիշեր և հուշերին» զուգահեռ։ Այս շարքն ընդգրկում է 50 բանաստեղծություն։ 4. Վերադարձ Շարքի մեջ մտնող բանաստեղծությունները գրված են 10-ական թվականներին, …

Մոնտեսորիի մանկավարժության համակարգը

Այս այլընտրանքային մանկավարժական համակարգի հեղինակը իտալացի մանկավարժ և բժշկուհի Մարիա Մոնտեսորին։ Իր առաջարկած համակարգը տարբերվում է դասական մանկավարժության համակարգից: Համակարգը յուրահատուկ է նրանով, որ երեխային տալիս է լիովին ընտրության ազատ իրավունք։ Երեխան կարող է ընտրել ինչ առարկա է ուզում ուսումնասիրել, իրենց զբաղմունքները։ Առարկանների ազատ ընտրությունը շատ պետք է, հատկապես ավագ դպրոցում, որտեղ շատերը արդեն ընտրել …

Հարցաշար

Գործնական քերականություն Վարժություններ 1․ Պարզի փոխակերպե՛ք տրված բարդ ստորադասական նախադասությունները: 1. Շուտով կնորոգեն այն ճանապարհը, որն ավերվել է հեղեղից։ Շուտով կնորոգվի հեղեղից ավերված ճանապարհը։ 2. Այդ ամենը կկարողանաք կատարել այն դեպքում, եթե ամբողջ օրն աշխատեք։ Այդ ամենը կկարողանաք կատարել միայն ամբողջ օրը աշխատելով։ 3. Երբ անձրևը դադարեց, զբոսայգին լցվեց մարդկանցով։ Անձրևը դադարելուց հետո այգին լցվեց …

Գործնական քերականություն

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չա/ ալոճ, ակնակապիճ, աղձատել, աղջամուղջ, աճպարար, գեղ-կական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքի…:բ/ աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բա…կոն, գաղթօջախ, գաղ… (խոնավ, բորբոսնած), …

Շտեմանարային աշխատանք

Հարցաշար Գործնական աշխատանք 1։ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային շրջանի զարգացման փուլերը։ 1. գրաբար (5-9-րդ դդ.), միջին հայերեն (10-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ դարիցմինչև մեր օրերը) 2. գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.), աշխարհաբար (17-րդ դարիցմինչև մեր օրերը) 3. գրաբար (5-10-րդ դդ.), միջին հայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդ դարից մինչև մեր օրերը) 4. …

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы