Իմ բառարանը. Նախագիծ

Նախագծի նպատակը 1. ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ 2. բառարանից օգտվելու հմտությունների մշակում 3. բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն Բառարանների տեսակները. Բառարանները դասակարգվում են ըստ` Ըստ բառաքանակի կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։ Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, տեղեկատու բառարան։

Հայկազեան բառարան

Հայկազեան բառարանը համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը, որը լույս է տեսել 1749 թվականին, չնայած բառարանի կազմումը տևել է ուղիղ կես դար։ Հիսուն տարիների ընթացքում բառարանի հեղինակները ` Գաբրիել Ավետիքյանը, Խաչատուր Սյուրմելյանը և Մկրտիչ Ավերգյանը Մխիթարյան միաբանության մատենադարանում գտնվող մոտ 1000 ձեռագրերի ուսումնասիրության արդյունքում կազմեցին բառարանը, որը ինչպես գրված է ներմուծությունում, կազմված է 12 ձեռագիր …

Վահան Տերյան «Հայ գրականության գալիք օրը»

Տերյանը այս հոդվածում վերլուծում է այդ ժամանակվա հայ հասարակարգը։ Հոդվածում Տերյանը սուր քննադատության է ենթարկում հայ ծխական մտավորականությունը։ Ըստ Տերյանի՝ ծխական մտավորականությունը «զավթել է» հայ հասարակությունը և կարգարվորում դրա բոլոր ոլորտները, սահմանափակելով մարդկանց մտածողությունը։ Տերյանը այդ դեպքում գրել է կոնկրետ հայ գրականության խնդիրների մասին, բայց իմ կարծիքով մտածողության սահմանափակումը բոլոր ոլորտների համար է խնդիր։ Բոլոր …

Հովհաննես Թումանյան «Մեծ ցավը»

Ինչպես շատ է պատահում հայ գրողների պարագայում՝ Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածում նկարագրված խնդիրները նույնպես արդիական են մինչ օրս։ Չճանաչելով մեր լեզուն, պատմությունը, գրականությունը և նույնիսկ մեզ մենք փորձում ենք միասնական ազգ լինեն։ Իմ կարծիքով, այս դեպքում խնդիրը մենակ մեր չիմացության մեջ չէ։ Շատ ազգեր, չունենալով վերը նշվածներից ոչ մի բան, վերջ ի վերջո կարողանում են …

Ավետիք Իսահակյան «Հայրենի հողը»․ հարցաշար

Ավետիք Իսահակյան «Հայրենի հողը» լեգենդը 1. Ինչ է լեգենդը (մտաբերել այլ լեգենդներ) Լեգենդը բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին: 2. Համեմատել հերոսներին և նրանց արարքները Լեգենդի գլխավոր հերոսը` զորավարը, դասական հերոս է հայկական գրականության համար։ Զորավարը հայրենասեր է, քաջ, խիզախ։ Իսկ թագավորը և զորակալը դասական վատ …

Նախագիծ. Տերյանական օրեր

Բանաստեղծական շարքեր 1. Մթնշաղի անուրջներ Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։ 2. Գիշեր և հուշեր Գրել է 1908-1911 թվականներին։ Ընդգրկում է 41 բանաստեղծություն։ 3. Ոսկի հեքիաթ Գրել է 1908-1911 թվականներին՝ «Գիշեր և հուշերին» զուգահեռ։ Այս շարքն ընդգրկում է 50 բանաստեղծություն։ 4. Վերադարձ Շարքի մեջ մտնող բանաստեղծությունները գրված են 10-ական թվականներին, …

Մուշեղ Գալշոյան «Կռունկ» հարցաշար

Հարցեր և առաջադրանքներ Գրի՛ր իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները: Իրիկնապահ — երեկո Արթնանալ — զարթնել Պանդուխտ — թափառական Տխուր — թախիծ Վեհ — հպարտ Աղեկտուր —  Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն, սևահեր, ծիծաղկոտ բառերի հականիշները: Առնական — կանացի Հզոր — թույլ Տրտմություն — ուրախություն Սևահեր — կարմրամազ Ծիծաղկոտ — լացկան Պատմվածքի երեք հատվածները …

«Արտաշես և Արտավազդ» առասպել

Ներկայացրու առասպելի բովանդակությունը:Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ «Արտավազդ և Արտաշես» առասպելից մինչև օրս մի սովորություն է պահպանվել: Ի՞նչ սովորություն է դա, ի՞նչ է խորհրդանշում։

«Արտաշես և Սաթենիկ» առասպել

Ներկայացրու առասպելի բովանդակությունը: Ըստ ավանդազրույցի սյուժեի՝ Ալանները հարձակվում են Հայաստանի վրա, և Արտաշես թագավորը նրանց հետ պատերազմ է սկսում։ Պատերազմի արդյունքում Ալանները պարտություն են կրում և հետ քաշվում, անցնելով Կուր գետը: Արտաշեսը կռվի ժամանակ գերում է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չհարձակվել, սակայն Արտաշեսը մերժում է նրան։ Այդ ժամանակ Ալանների …

Աշնանային նախագիծ

Կարդում ենք արևմտահայ գրողների ստեղծագործությունները․ Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցումՄասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներՀամագործակցություն՝ մայրենի լեզու, երաժշտությունՆախատեսված ժամկետը՝ հոկտեմբերի 18-22 Ընթացքը՝  սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները, հատվածները։Կարդալ, վերլուծել, ուսումնասիրել, հետազոտել։Սովորած ստեղծագործությունները փոխադրել արևլահայերեն, ձայնագրել, տեսագրել։ Բոլոր նյութերը տեղադրել բլոգներում։ Առաջարկվող գրականություն, կարող ես ընտրել նաև քո նախընտրած գրողի ստեղծագործությունները։ Արդյունքներ Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ» վերլուծում Այս …

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы