Իմ տպավորությունները

Այս եռօրյա արշավը շատ դրական տպավորություն թողեց իմ վրա, նորզգացողություններ ունեցա, հիասքանչ վայրեր տեսնելուհնարավորություն, միայն Արատեսի ժայռերն ու սարերը, ջրվեժն ուկիսավեր եկեղեցին տեսնելն ամեն ինչ արժեր։ Ուրախ պահերն էլանընդհատ էին․ գիշերները խարույկի մոտ նստելն ու զրուցելը, կրակիվրայով թռնելը, կամ, երբ բոլորս պարում էինք։ Բա ինչ հաճելի էր, որ մերխմբի երեխեքն էին երգում, հետո «մառշմելո» էինք կրակի վրա սարքում,շատ հավես էր․․․․Երկրորդ օրը ձի քշեցինք, իսկ այ սառը գետում ամեն օր, երբեմն էլ օրըերկու անգամ լողանում էինք։ Ինձ դուր եկավ վրանում քնելը նորընկերներիս հետ:Առաջին օրը Արատես հասնելուն պես՝ տեղավորվեցինք ու գնացինք գետլողանալու։ Երեկոյան վոլեյբոլ խաղացինք, ավելի ուշ վառեցինք խարույկև ծանոթացանք իրար հետ, չնայած արդեն ծանոթ էինք, բայց խարույկիշուրջս ամեն մեկը պատմեց իր մասին, իր հոբբիների մասին: Երկրորդօրը մենք նորից գնացինք գետ և լողացանք, ապա սկսեցինք մաքրել ուհավաքել մեր վրաններն ու տարածքը։ Ապա մեզ մոտ եկավկրթահամալիր տնօրեն Աշոտ Բլեյանը մի խմբով։ Նա մեզ հետ հետզրուցեց, կատակեց։Շատ ավելի ուշ նորից խարույկ վառեցինք, իսկ գիշերը աղջիկները բոլորտղաների դեմքերին ատամի «պաստա» էին քսել, բացի երկուսից, ովքերզարթնել էին։ Առավոտյան, նախաճաշից հետո մենք գնացինք ջրվեժ,ճանապարհն անցնում էր սարերով, հասանք ջրվեժ, ու ես լողացա, շատլավն էր ջուրը։ Վերադարձը Սևանով էր, Սելիմի լեռնանցքով։ ՄտանքՔարավանատուն, տիկին Սոֆյան պատմեց Մետաքսի ճանապարհի,իշխան Օրբելյանի և իջևանատան մասին։ Շարունակեցինք գյուղերով,տեսանք, նկարեցինք Արմաղան լեռը, խմեցինք աղբյուրի ջուրը, որը շատսառն էր։ Շարունակեցինք ճանապարհը, շուտով երևաց Սևանա լիճը։Մոտավորապես մեկ ժամ մենք այնտեղ մնացինք, լողացինք, դա մերվերջին կանգառն էր։ Համարյա մթնել էր, հասանք դպրոցի մոտ, որտեղից ամեն մեկ գնաց տուն:Ահա մի քանի լուսանկարներ ճամփորդությունից։

Вливайтесь в общение

2 комментария

Оставьте комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: